Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.05.2013 | 00:01

Ինչո՞ւ է հզորը պարծենում չարությամբ ու անօրենությամբ։ Գիշեր-ցերեկ նա անիրավություն նյութեց իր լեզվով, սուր ածելու նման նենգություն գործեց։ Բարությունից ավելի չարություն սիրեց և արդար խոսքից ավելի` անօրենություն։ Սիրեց նա ամեն տեսակի կործանարար խոսքեր և նենգ լեզուներ։ Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, կխլի ու կհանի նրան իր օթևանից, և նրա արմատները` ողջերի երկրից։ Արդարները կտեսնեն ու կվախենան և կծաղրեն նրան` ասելով. «Սա է այն մարդը, որն Աստծու օգնությանը չապավինեց, այլ հույսը դրեց իր մեծ հարստության վրա և զորացավ իր ունայնությամբ»։


Սաղմոսներ 51. 3-9

Դիտվել է՝ 3012

Մեկնաբանություններ